211652_close_icon

ԱԺ պատգամավոր Ծաղիկ Ռուբոն արդեն ունի իր մրցակիցը. նա Ծաղիկ Միքոն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count57372 դիտում article-date 12:18 15-01-2016
Այն, որ որոշ «ոսկե» երիտասարդներ, օլիգարխներ, օրենսդիր ու գործադիր մարմինների «փափկասուն» բալաներ սիրում են իրենց ավտոմեքենաների վրա դնել իրենց անուններով սկսվող համարանիշներ, գաղտնիք չէ: Այսօր՝ հունվարի 15-ին, Ազատության պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ականատես է եղել ЗАП մակնիշի MIQ 44444 համարանիշի ավտոմեքենային, որի տերը մեծ հրճվանքով հպարտանում էր, որ ավտոմեքենան իրենն է, համարանիշներն էլ MIQ-ով է դրել, քանի որ քաղաքում իրեն գիտեն «Ծաղիկ Միքո» անվամբ: Կարելի է ասել, որ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին նոր մրցակից է հայտնվել: Ծաղիկ Միքոն ասում էր նաև, որ համարանիշներն իսպանական են և օրինական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր