211652_close_icon
views-count10207 դիտում article-date 13:20 05-05-2014

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի պատասխանը. «Ամրագոտիս պոկվել է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարծես թե ավանդույթ է դառնում, որ որոշ պաշտոնյաներ իրենց պատվից վեր են դասում ավտոմեքենայի մեջ ամրագոտին կապելը, չնայած կիմանան, որ ամրագոտին կապելն իրենց անվտանգության երաշխիքն է: Այսօր՝ մայիսի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է նորանկախ Հայաստանի 1-ին վարչապետ, ՀՀ Հանրային խորհրդի գործող նախագահ Վազգեն Մանուկյանը, ի տարբերություն իր վարորդի, իրեն սպասարկող ծառայողական Nissan մակնիշի 074 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու ամրագոտին չի կապել, Վ. Մանուկյանը ժպտերես պատասխանեց. «Պոկվել է»: Հավաքված մի քանի քաղաքացիներ, տեսնելով այդ ամենն ու լսելով Վ. Մանուկյանի պատասխանը, կատակում էին. «Երևի այնքան է հանրային շահերով զբաղվել, որ ամրագոտին չի դիմացել»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր