ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.
«Մեծ ցավով տեղեկացանք ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված ու ճանաչված հաղորդավարուհի և ասմունքող Վերա Հակոբյանի մահվան մասին:
Իբրև խոսքարվեստի անզուգական վարպետ՝ նա իր ուրույն տեղն է գրավել հայ ժողովրդի սրտում՝ տասնամյակներ շարունակ ներկայացնելով հայ պոեզիան Հայաստանում ու Սփյուռքում, վայելելով սեր ու ժողովրդականություն:
Իմ և Հանրային խորհրդի անունից ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, նրա խոսքի երկրպագուներին»: