211652_close_icon
views-count3471 դիտում article-date 21:17 13-02-2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ

«Որպես Ղարաբաղյան շարժման նվիրյալ կազմակերպիչներից մեկը՝ Դուք անգնահատելի ավանդ եք ներդրել Հայաստանի անկախ պետականության վերականգնման և Արցախի ազատագրման գործում: Ազգային և պետական գործչի Ձեր լավագույն որակները դրսևորվեցին մեր նորանկախ երկրի համար դժվարին և բախտորոշ տարիներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոններում աշխատելու ընթացքում: Այսօր էլ նույն նվիրվածությամբ Դուք շարունակում եք ծառայել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ ղեկավարելով Հանրային խորհուրդը: Դուք ստանձնեցիք այս կարևոր մարմնի հիմնադիր ղեկավարի պատասխանատու աշխատանքը՝ որոնելով հանրային համաձայնության հաստատման և ներքին հնարավոր տարաձայնությունները հաղթահարելու ուղիներ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հանրային խորհուրդն այսուհետ ևս հանդիսանալու է Հայաստանի պետական, մասնավոր և հասարակական հատվածների երկխոսության կարևոր հարթակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և անսպառ եռանդ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր