211652_close_icon
views-count2259 դիտում article-date 12:44 04-05-2014

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2014»-ի բացման արարողությունը

Դանիայի մայրաքաղաքում այսօր` մայիսի 4-ի երեկոյան կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթը։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՝ Կոպենհագենի քաղաքապետարանի պատմական շենքում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում մայիսի 6-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն «Not Alone» երգով հանդես կգա առաջինը: Ըստ «Եվրատեսիլ-2014»-ի պաշտոնական կայքէջի, Հայաստանից հետո ելույթ կունենան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն, և ամենավերջում՝ Հունգարիան: Կիսաեզրափակիչի փուլերը կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ մայիսի 10-ին տեղի կունենա եզրափակիչ փուլը: Արամ MP3-ի «Not Alone» երգը YouTube-ում մինչ օրս դիտվել է 2,633,544 անգամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր