211652_close_icon
views-count8640 դիտում article-date 19:27 03-05-2014

Վայոց Ձորի մարզում հովիվը կայծակնահար է եղել և մահացել

Այսօր՝ մայիսի 3-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 15:30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի բնակիչ 43-ամյա Անդրանիկ Մելքոնյանը գյուղի Բազոյի չիմա կոչվող արոտավայրում կայծակնահար է եղել և տեղում մահացել: Նշված արոտավայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզի օպերատիվ քննչական խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր