84281 դիտում
12:16 14-11-2021
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 47-ամյա հովիվը ոչխարի հոտը արածացնելիս «Զոզո» ձիուց վայր է ընկել, իսկ ձին որոշ տարածություն նրան քարշ է տվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ անգիտակից վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բաբայանի և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մարգարյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 47-ամյա Սամվել Ս.-ն է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում նա իրենց գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում ոչխարի հոտը արածացնելու ժամանակ վայր է ընկել ձիուց, որից հետո ոտքը մնացել է թամբի ոտնակի մեջ, իսկ ձին որոշ տարածություն քարշ է տվել հրան, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրն ու այնտեղ գտնվող «Զոզո» անունով ձին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1984 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)