2401 դիտում
16:11 03-05-2014
«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները պատրաստ են
«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են եւ մասիսի 7-ի դատական նիստի ընթացքում կհրապարակվեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ք. Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ այս պահին չի կարող ասել, թե փորձաքննությունն ինչ է եզրակացրել: Միայն ավելացրեց, որ հոր մահից հետո Քյարամի վիճակն ավելի է վատացել:
Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան: Իսկ մինչեւ այդ էլ երկու անգամ ինսուլտ է տարել:
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
10:18 18-02-2014
Բանդայի գործով Քյարամ Ամոյանի մայրը սպառնում է վառել ընտանիքին․ Իրավունք
3631 դիտում
16:49 28-05-2014
Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի գործն անջատվել է «Բանդայի» գործից
2973 դիտում
16:17 25-02-2014
«Եզդի ճակոյի» քրոջ որդին դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի
Այս բաժնից
895 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
775 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը