3583 դիտում
16:49 28-05-2014
Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի գործն անջատվել է «Բանդայի» գործից
«Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի գործն անջատվել է «Բանդայի» գործից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ նա հոգեկան խնդիրներ ունի եւ այդ կարգավիճակով չի կարող մասնակցել դատական քննություններին: «Հիմա նա դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում, բայց պետք է դատարանին դիմեմ, որ տեղափոխեն հոգեբուժարան: Ընթացքը ցույց կտա, թե հետագայում գործն ինչ ընթացք կունենա»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Քյարամ Ամոյանը խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան: Իսկ մինչեւ այդ էլ երկու անգամ ինսուլտ է տարել:
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
10:18 18-02-2014
Բանդայի գործով Քյարամ Ամոյանի մայրը սպառնում է վառել ընտանիքին․ Իրավունք
Այս բաժնից
1357 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
955 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար