ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-ից հետ կանչելու Բաքվի պահանջին
Միացյալ Նահանգներն անհիմն է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբից ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի պահանջը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական modern.az կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ դեսպանատանը նաև հայտնել են, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա. Ազիմովը հայտարարել էր, թե Ուորլիքի գրառումները և հայտարարությունները «հայկական կողմի պատվերներ են», և Ադրբեջանը պահանջում է վերջինիս հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբից: