ԼՂՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Ուորլիքին ԵԱՀԿ ՄԽ-ից հետ կանչելու Ադրբեջանի «պահանջը»
Լեռնային ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամլո ծառայության մեկնաբանությունը՝ Artsakhpress.am-ին.
[b]-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը։
[/b]
-Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։ Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին։
[url=https://shamshyan.com/hy/article/12865/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին Ադրբեջանի փոխարտգործնախարար, ԼՂ հակամարտության հարցով Ալիևի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ ասելով, թե վերջինս ԼՂ հակամարտության հիմքում ընկած միջազգային նորմերն ու սկզբունքները մեկնաբանում է «կամայականորեն», և Ադրբեջանին այլ ելք չի մնում, քան պահանջել ԵԱՀԿ գործող նախագահից հետ կանչել Ուորլիքին Մինսկի խմբից: