Նյու Յորքի մետրոյում գնացքը դուրս է եկել գծերից․ կան վիրավորներ
Նյու Յորքի Քուինս շրջանում մետրոյի գնացք է գծերից դուրս եկել, որի հետևանքով վիրավոր է ավելի քան 19 մարդ։ Այս մասին հայտնում է News Day պարբերականը։
Քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերի՝ տուժածներից 4֊ը լուրջ վնասվածքներ են ստացել։
Ըստ մետրոպոլիտենի ղեկավարության ներկայացուցիչ Թոմաս Փրենգաստի խոսքերի՝ 8 վագոններից 6֊ը գծերից դուրս են եկել, որում այդ պահին մոտ հազար մարդ է եղել։ Ըստ մի շարք ԶԼՄ֊ների տվյալների՝ թունելում ուժեղ ծուխ է առաջացել։
Դեպքի վայր հրշեջ խումբ և շտապ օգնության մեքենաներ են ժամանել։