2256 դիտում
09:59 02-05-2014
Ի՞նչ խնդիր է լուծվում ՊԵԿ-ի և ֆիննախի միավորմամբ․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի հրամանագրով, ինչպեսև սպասվում էր, պետեկամուտների կոմիտեն միացավ ֆինանսների նախարարությանը։
Այս փուլում դեռ հայտնի չէ, թե ֆինանսների նախարարության կազմում ինչ սկզբունքով են գործելու հարկային և մաքսային մարմինները։ Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը առաջիկա ամսվա ընթացքում ընդունել հրամանագրից բխող իրավական ակտերը։ Այդ ընթացքում էլ կճշտվի նախարարության մեջ միավորված կառույցների գործունեության սկզբունքները։
Այնուհանդերձ կարելի է ասել, որ սա դառնալու է Հայաստանի ամենախոշոր նախարարություններից մեկը, եթե ոչ առաջինը։ Միավորմամբ հարկային-մաքսային համակարգերի կարգավիճակը բարձրացվեց ևս մեկ աստիճանով։ Բազմաթիվ վերակազմավորումներից հետո վերջին տարիներին այն գործում էր կոմիտեի մակարդակով։ Այժմ հարկային մարմինները ստանում են նախարարության կարգավիճակ, որը խնդիրները լուծելու ավելի լայն հնարավորություններ է ստեղծում։
Դա նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ առաջին հերթին հարկերի հավաքման, ստվերային տնտեսության կրճատման, օլիգոպոլիաների դեմ պայքարելու առումով։ Սա խնդիր է, որ Հայաստանում մշտապես եղել է՝ բարդություններ ստեղծելով բյուջեի եկամուտների կատարման համար։ Առավել ևս դա նկատվում է այս տարվա սկզբին։
Հարկային մարմիններին նախարարության կարգավիճակ տալը անշուշտ կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ ստվերային եկամուտների հարկման հարցում։ Իհարկե խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Միավորված նախարարության կառուցվածքում այն հնարավորություն է ստանում արագ արձագանքել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուղղությամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
26706 դիտում
20:08 05-04-2022
Գրիչով կամ խնդրելով հարց չի լուծվում, զենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ Առուշանյան
10881 դիտում
10:47 07-07-2017
Կա մի խնդիր, որը հսկայական ներդրումներ չի պահանջում, և որը, սակայն, Հայաստանում չի լուծվում. «Առավոտ»
3003 դիտում
15:59 23-02-2017
Մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»