211652_close_icon
views-count26085 դիտում article-date 20:08 05-04-2022

Գրիչով կամ խնդրելով հարց չի լուծվում, զենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ Առուշանյան

Tert.am-ը գրում է. Ես միայն մի բան գիտեմ՝ բոլոր խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այս մասին ասաց Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է պատկերացնում երկրում առկա խնդիրների լուծումը։

Հարցին՝ ինչ սպասելիքներ կան Փաշինյան- Ալիև հանդիպումից, Առուշանյանը նշեց․

«Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։ Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով»,- ասաց Առուշանյանը։

Նմանատիպ նյութեր