3006 դիտում
15:59 23-02-2017
Մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն
Իրականացված օպտիմալացման ծրագրերի շրջանակներում, կառավարության որոշման համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։
Կառույցում ներառվել են ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները, նախարարության ընդերքի վարչությունը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի խոսքով, նշված կառույցների միաձուլման անհրաժեշտությունը պայմանավորված էր նախարարության գործառույթների լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ։
-Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունների գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են և կարող են իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից:
Մյուս կողմից հաշվի առնելով, որ ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հիմնականում մշակված է, ինչի արդյունքում նվազել է նախարարության ընդերքի վարչության ծանրաբեռնվածությունը, ուստի աշխատակազմի օպտիմալության տեսանկյունից նպատակահարմար էր այդ ստորաբաժանումների միաձուլումը:
Նմանատիպ նյութեր
2259 դիտում
09:59 02-05-2014
Ի՞նչ խնդիր է լուծվում ՊԵԿ-ի և ֆիննախի միավորմամբ․ ՀԱ
2025 դիտում
15:20 31-01-2020
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորմամբ կրճատումներ չեն լինի
1984 դիտում
14:47 02-03-2020
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորմամբ կվերացվի նաև խտրականությունը. ԱՆ աշխատակից
Այս բաժնից
529 դիտում
13:16 27-12-2024
Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695կգ ձուկ. ԲԸՏՄ
658 դիտում
12:11 27-12-2024
Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան
481 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով