Աֆղանստանի Պանջշեր նահանգում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 15 մարդ, ավելի քան 10 վիրավոր։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարությունը։
Ըստ նրա տվյալների՝ պայթուցիկ սարքի պայթյունն իրագործել է մահապարտ֊ահաբեկիչը։ Նա ահաբեկչական հարձակում է գործել ոստիկանական անցակետի վրա։ զոհերից 6֊ը ՆԳՆ աշխատակիցներ էին։
Միջադեպի մանրամասները ճշտվում են։