Աֆղանստանում հերթական պայթյունի հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել
Աֆղանստանի արևելքում՝ Նանգանխար նահանգում հերթական պայթյունի հետևանքով առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Պայթյունի հետևանքով ևս 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել ճանապարհի եզրին: Պատճառը եղել է այդ հատվածում տեղադրված ռումբը:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: