Աֆղանստանում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել. կա 13 վիրավոր
Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 13-ը՝ վիրավորվել: Այս մաիսն հայտնում է Риа Новости-ն:
Պայթյունը որոտացել է նահանգային խորհրդի անդամ Աբայդուլա Շինվարիի տանը։
Աֆղանական Khaama Press-ը՝ վկայակոչելով ականատեսներին, հայտնել է վիրավորների մասին, որոնց դեպքի վայրից սկսել են դուրս բերել շտապօգնության մեքենաները։
Դեռևս չճշտված տվյալներով, վիրավորների թվում են Շինվարին և նրա ընտանիքի անդամները: