211652_close_icon
views-count12901 դիտում article-date 11:41 01-05-2014

Ոստիկանության վարչական շենքի դիմաց Ժողինստիտուտի ուսանողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐԸ

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բառացիկ տեսանյութ՝ Ժողինստիտուտի ուսանող 19–ամյա Հայկազ Համբարձումյանի կողմից ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթից, որտեղից պարզ է դառնում, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված ճանապարհով, իսկ վարորդը, ցուցաբերելով անզգուշություն, կատարել է վրաերթը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 25-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 19-ամյա Հայկազ Համբարձումյանն իր կողմից վարած Opel մակնիշի 28 FF 028 համարանիշի ավտոմեքենայով Ոստիկանության վարչական շենքի մոտ վրաերթի էր ենթարկել հետիոտն, 64-ամյա Մարգարիտա Բաբախանյանին: Մ. Բաբախանյանին առաջին օգնությունը ցուցաբերել էին այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Սևադա Եղիազարյանն ու Հայկազ Սարգսյանը: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Հակոբյանի և դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր