39683 դիտում
20:10 27-11-2016
Վրաերթ Երևանում․ 29-ամյա վարորդը Ոստիկանության վարչական շենքի դիմաց Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 29-ամյա Հարություն Կոստանյանը Նալբանդյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Toyota մակնիշի 099 DD 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+