211652_close_icon
views-count1052 դիտում article-date 11:13 01-05-2014

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը` ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան: Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռեւս մեր նախնիների մոտ: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա: Այսօր էլ արցախցին ջանք ու եռանդ չի խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Պետությունն էլ իր հերթին անում է հնարավորն աշխատավորների իրավունքների պաշտպանության, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Սրանք այն կարեւոր խնդիրներից են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Թանկագին արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ազնիվ ու արդար աշխատանքում` ի նպաստ եւ ի բարօրություն ձեր ընտանիքների եւ հարազատ Արցախի»:

Նմանատիպ նյութեր