211652_close_icon
views-count1181 դիտում article-date 20:25 30-04-2014

Երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ՀՀ ԱՆ կողմից

ՀՀ կառավարության մարտի 27-ի N375-Ն որոշմամբ` այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով պետք է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ներկայացնեն անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր, անձը հաստատող փաստաթուղթ և տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված սահմանված ձևի ուղեգիր: Հարկ է նշել, որ նախքան հավաստագրերի տրամադրումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար հիմք է հանդիսանում համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հանրապետության տարածքում գործող և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունները տեղեկացվել են, որ ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը անհրաժեշտ է կազմակերպել՝ առաջնորդվելով հիշյալ որոշման դրույթներով: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերը նշված որոշման կիրարկումն ապահովելու ուղղությամբ: Շահագրգիռ անձինք և կազմակերպությունները հարցերի դեպքում և պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 52 88 72, և ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն՝ 65-47-11 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր