30414 դիտում
08:30 11-09-2015
Թբիլիսյան խճուղում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին. վերջինիս տեղում առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերել բժշկական համալսարանի ուսանողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 158 էլեկտրասյան մոտ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 52-ամյա Սամվել Ղարիբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 VL 942 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Սերգեյ Սաղյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչ շտապ օգնության ժամանումը, որը շատ օպերատիվ էր ժամանել, վրաերթի ենթարկվածին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և քաղաքացիների հետ առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերում մի երիտասարդ տղա՝ ճիշտ և պրոֆեսիոնալ գործողություններով, իսկ դեպքի վայր ժամանած բժշիկներն ասում էին, որ վիրավորին երիտասարդը ճիշտ օգնություն է ցուցաբերել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ երիտասարդ տղան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Ժորա Մովսիսյանն է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4233 դիտում
22:22 27-06-2014
Երևանում ճարտարագիտական համալսարանի ուսանողը վրաերթի է ենթարկել բժշկական համալսարանի ուսանողուհուն