211652_close_icon
views-count4679 դիտում article-date 11:32 30-04-2014

Միասնությամբ կարողացանք հաղթել, ջարդել մինչև ատամները զինված թշնամուն և վռնդել մեր տարածքից. Մանվել Գրիգորյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել ԼՂՀ Մարտակերտի վարչատարածքի Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձի առթիվ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը ուղերձը ներկայացնում է ստորեւ. «Հարգելի թալիշցիներ, իմ սիրելի Արցախի ժողովուրդ ՀՀ Երկրապահ Կամավորականների միության, հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, ազատարար 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, ողջ արցախահայությանը՝ հայրենի Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձի առթիվ: Պատերազմի տարիներին Թալիշը ձեռքից ձեռք անցավ, թալիշցին տեղահանվեց, բայց չընկճվեց, մաքառեց, և այսօր մենք այստեղ տոնում ենք Թալիշի ազատագրման 20-րդ տարեդարձը,որը Թալիշի սերնդի տոնն է: Թալիշը ԼՂՀ խոշոր ու հինավուրց գյուղերից մեկն է, որն ունի հազարամյա պատմություն: Այդ պատմությունը մեզ կոչում է միասնություն: Այդ միասնությամբ մենք բոլորս 1994 թվականի գարնանը կարողացանք հաղթել, կարողացանք ջարդել մինչև ատամները զինված թշնամուն և վռնդել մեր տարածքից: Ինձ բախտ է վիճակվել պատերազմի դաշտում տեսնել իր օջախի համար մարտնչող թալիշցիներին, ովքեր կամավորական վաշտ կազմած՝ 5-րդ բրիգադի կազմում համատեղ ջանքերով կռվեցին, ոմանք զոհվեցին և իրենց կյանքի գնով ազատագրեցին հայրենի գյուղը: Թալիշի ազատագրման համար զոհվեցին իմ լավագույն մարտական ընկերներից շատերը` 5-րդ բրիգադի քաջարի մարտիկները, խիզախ հայորդի՝ Մեխակ Մեխակյանի գլխավորությամբ: Փա՛ռք Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին, 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք ազատագրված հայրենիքում ապրող մեր ժողովրդին: Այսօր Թալիշը նոր զարթոնք է ապրում, Թալիշում ապրողը սահմանապահ երկրապահ է: Թալիշից պաշտպանվում է Ստեփանակերտն ու Երևանը: Երևանն ու Ստեփանակերտն էլ ամեն ինչ անում են, որ սահմանի վրա կանգնած Թալիշը ամուր մնա, հզոր ու ծաղկուն: Ես հիանում եմ պատերազմի հետքերը վերացնող թալիշցու աշխատասիրությամբ: Մեզ ուժ է տալիս Թալիշում ծնվող ամեն մի երեխան, կառուցվող ամեն մի տունը: Ես ուրախանում եմ, որ տարեցտարի ավելանում են Թալիշի դպրոցականները: Եվ ամեն անգամ, երբ տարբեր առիթներով հանդիպում ենք, ես հպարտանում եմ, որ մենք մարտնչել ենք Թալիշի ազատագրման համար և հաղթել ենք: Ես ձեզանից մեկն եմ, ձեր ուրախությունը իմ ուրախությունն է: Մեր հաղթանակի արդյունքը օրըստօրե շենացող, իր պատմությունը պահպանող, իր հերոս նահատակներին հիշող, նրանց հիշատակը հավերժացնող, դպրոց, եկեղեցի ու հուշահամալիր կառուցող Թալիշն է: Եվս ամգամ շնորհավորում եմ Թալիշի իմ ժողովրդին, ողջ արցախահայությանը, ԼՂՀ իշխանություններին, մաղթում խաղաղություն և ամուր կամք»:

Նմանատիպ նյութեր