211652_close_icon
views-count36490 դիտում article-date 23:21 10-08-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, լեգենդ դարձած հերոս, թալինցի Արման Հակոբյան, դու քո զինակից ընկերների հետ հաղթել ես մինչև ատամները զինված թշնամուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան 26 ենքի բակում բացվեց Արցախյան  44-օրյա պատերաղմում նահատակված, լեգենդ դարձած հյերոս, թալինցի Արման Հակոբյանի հիշատակի անվան տաղավար, որտեղ տեղադրված  է նաև ցայտաղբյուր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր հերոս Ա. Հակոբյանի ծննդյան օրն է:

Տաղավարի և ցայտաղբյուրի բացման պատիվն ընձեռնվեց նրա եղբորը, որից հետո հոգևոր հովվի կողմից հնչեց Տերունական աղոթք, ապա օծվեց տաղավարն ու ցայտաղբյուրը:

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու ծառայակից:

Ներկա էին հերոսածին մայրեր, որոնց որդիները Արցախյան  44-օրյա պատերազմում նույնպես կենացմահու պայքար էին տվել թուրք–ադրբեջանական, ապա նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ:

Ներկա էին Թալին խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատ  Տավրոս Սափեյանը, նրա հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը, ով Արցախյան  1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմների մասնակից է եղել, ով նույնպես ոչ միայն Թալինում, այլ նաև Արագածոտնի մարզում, Արցախում համարվում է լեգենդար զինվոր:

Ներկա էի նաև Թալինի զինկոմիսարիատի  ներկայացուցիչները:

Հոգևոր հովվի կողմից այն օծելուց հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա Թալինի դպրոցի սաները իրենց կենդանի կատարմամբ  ստիպեցին հուզվել ներկաներին:

Ներկա գտնվողներն ասում էին. «Ծնունդդ շնորհավո՛ր, մեր հերոս: Միևնույն է,  դու կաս: Ու քանի կա հայոց աշխարհը, քանի կա Արցախը, մենք պարտավոր ենք ի լուր աշխարհի ասել՝ քեզ ու քո  նման հերոսներին  բացակա չենք դնի: Հերոսներ, ովքեր իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հերոսներ, ովքեր պատերազմում չեն պարտվել, պարտվել են որոշ կեղծ ու հայրենասեր ներկայացող քաղաքական գործիչներ:

Արման Հովհաննեսի Հակոբյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 10-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։ 2008 թվականին հաճախել է Թալինի թիվ 1 հիմնական, ապա 2017 թվականին կրթությունը շարունակել է ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում, որն էլ ավարտել է 2020 թվականին։ Երազել է դառնալ խոհարար։

Արման Հակոբյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2021 թվականի մարտի 24-ին՝ ծառայության անցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N զորամասում որպես գնդացրորդ։

Արմանը դեռ 1,5 ամսվա զինծառայող էր, երբ 2021 թվականի մայիսի 12-ին հակառակորդը ներխուժում է Սյունիքի մարզի Սև լճի տարածք և դիրքավորվում։ Նույն օրը տագնապ հրամանով Արման Հակոբյանը վաշտի հետ միասին տեղափոխվում է Սև լճի տարածք, որտեղ էլ ակտիվ մասնակցություն է ունենում այստեղ մղվող գործողություններին։

Սև լճում որոշ ժամանակ մնալուց հետո տեղափոխվում են մարտական հերթապահություն կատարելու Վերին Շորժայում և Նորաբակում։

Օգոստոսի 2-ին մարտական հերթապահության են տեղափոխվում Կութ գյուղի դիրքեր։

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ։

Արման Հակոբյանը, հակառակորդին պատճառելով 3-5 զոհ, ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի դիպուկահարի կրակոցից ստացել է մահացու հրազենային վիրավորում։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 18-ի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից 2021 թվականի սեպտեմբերի 9-ին Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված թեժ մարտերում մեր ապրելու իրավունքն իր կյանքով ամրագրելու և դարպասներն անառիկ պահելու համար» պատվոգրով։

Զորամասի հրամանատարության կողմից 2022 թվականի հունվարի 10-ին Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» շքանշանով և հավաստագրով։

Այն դիրքը, որտեղ զոհվել է Արման Հակոբյանը, կոչվել է իր անունով։ Հուղարկավորվել է Թալինի պանթեոնում։


Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի  

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 431+
431+

Նմանատիպ նյութեր