1980 դիտում
14:25 14-06-2014
Մեզանից պատժված թշնամին ձգտում է ռևանշի, բայց մենք միասնությամբ կարող ենք թուրքին պատասխան տալ իր լրբությունների համար. Մանվել Գրիգորյան
Հիշե´ք, վերեւում Աստված է, ներքեւում` ձեր ծնողները, իսկ առջեւում` հայոց անկախությունն ու պետականությունը: Դուք միշտ պետք է պատրաստ լինեք պաշտպանել մորը, ընտանիքը, հայրենիքը: Ինչպես Գեղարքունիքի մարզից փոխանցում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, այս մասին այսօր` հունիսի 14-ին, Գեղարքունիքում ուխտագնացության ընթացքում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նրա ողջույնի խոսքը ներկայացնում ենք ստորեւ.
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ ծնողներ, Երկրապահնե՛ր, մեր սիրելի երիտասարդ ու պատանի երկրապահնե՛ր: Մենք շարունակում ենք տարեսկզբին սկսած երկրապահական ավանդական ուխտագնացությունը, որ մեկնարկել է մարտի 5-ին` Սպարապետի ծննդյան օրը, անցել Սարդարապատով եւ դեռ անցնելու է հանրապետության բոլոր բնակավայրերով, Արցախով: Պարգեւատրման արարողությամբ ամփոփեցինք դեպի Գեղարքունիքի մարզ երկրապահական ուխտագնացությունը: Սա ռազմավարական կարեւորություն ունեցող մարզ է` սահմանամերձ բնակավայրերով, քաղցրահամ ջրի պաշար Սեւանա լճով: Պի՛նդ եղեք, հարգելի սեւանցիներ, գավառցիներ, մարտունեցիներ, վարդենիսցիներ, ճամբարակցիներ, քարվաճառցիներ: Այս տարածքի բնակչությունն ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, այսօր եւս ակտիվորեն ներգրավված է հայրենիքի շենացման գործում: Եթե կարճ ձեւակերպեմ, Գեղարքունիքի մարզի բնակչությունը երկրապահ է: Այսօր մենք ուխտագնացության ծրագրի շրջանակներում Սևանի այս գեղեցիկ վայրում ենք` ամառային ռազմաուսումնական եւ մարզական վարժանքներն ու հանգիստը անցկացնող մեր երեխաների, երիտասարդ ու պատանի երկրապահների հետ, ովքեր եկել են հանրապետության տարբեր վայրերից և այստեղ հանգստանում են, մտերմանում են, ընկերանում ու տուն վերադառնում անմոռանալի հուշերով:
Ես ողջունում եմ Ձեզ, երիտասարդ ու պատանի երկրապահներ: Մենք երկրապահներ ենք, հայոց պետության իսկական քաղաքացիներ: Սա մեր երկիրն է ու մենք ենք մեր երկրի տերը: Ձեր հայրերն ու պապերը մարտնչել են ազատության և անկախության համար: Միայն սահմանամերձ Գեղարքունիքի մարզից Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար զոհվել են 180 քաջեր։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատության համար նահատակված մեր բոլոր մարտական ընկերների հիշատակը՝ ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որ դուք տեր կանգնեք ձեր հայրերի ու պապերի ձեռքբերումներին և շարունակեք նրանց գործը: Իմ առաջարկությամբ ձեզ այցի են գալիս լեգենդար հերոսներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ։ Այս ամենն արվում է ձեր առօրյան ավելի հետաքրքիր կազմակերպելու համար։ Պատանի եւ երիտասարդ սերունդները երկրի ապագան են: Այդ իսկ պատճառով օգտագործվում են բոլոր հնարավորությունները: Վստա՛հ եղեք, հարգելի պատանիներ եւ աղջիկներ, որ ձեզ համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ անվտանգությունը երաշխավորելու հարցում ջանք ու եռանդ չի խնայում մեր պետությունը: Միշտ եւ ցանկացած հարցում մեզ աջակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատանիների կրթման, հայեցի դաստիարակման գործում անուրանալի աջակցություն են ցուցաբերում պաշտպանության, առողջապահության, կրթության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմինները, խորհրդարանն ու կառավարությունը:
Սիրելի՛ մեր պատանիներ, մեր երիտասարդներ: Այս ամենն արվում է, որպեսզի դուք լավ սովորեք, լավ մարդ դառնաք՝ առողջ, ուժեղ եւ գրագետ: Յուրաքանչյուրդ դառնաք ձեր ընտրած ոլորտի որակյալ մասնագետ: Ձեր ռազմահայերենասիրական դաստիարակության ծրագրերն արդեն ընդգրկվում են կրթական ընդհանուր համալիր ծրագրի մեջ: Իսկ սա նշանակում է, որ դուք էլ պետք է լավ սովորեք, ֆիզիկապես առողջ լինեք և միշտ պատրաստակամ՝ ծառայելու ձեր ծնողին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Հիշե´ք, վերեւում Աստված է, ներքեւում` ձեր ծնողները, իսկ առջեւում` Հայոց անկախությունն ու պետականությունը: Դուք միշտ պետք է պատրաստ լինեք պաշտպանել մորը, ընտանիքը, հայրենիքը: Օգտվելով առիթից` մեկ անգամ էլ շնորհավորեմ մեր ժողովրդին՝ մեկնարկած զորակոչի կապակցությամբ: Դուք էլ, սիրելի պատանիներ, այս օրերին ընկերներ եք ճանապարհում հայոց բանակ, ովքեր հայրենիքի առջեւ պարտքը տալուց հետո վերադառնալու են` արդեն համալրելով երիտասարդ երկրապահների կառույցի շարքերը»:
Նմանատիպ նյութեր
4676 դիտում
11:32 30-04-2014
Միասնությամբ կարողացանք հաղթել, ջարդել մինչև ատամները զինված թշնամուն և վռնդել մեր տարածքից. Մանվել Գրիգորյան
24378 դիտում
19:19 19-03-2015
Լրբացած թուրքին պատժելու հրամանի ենք սպասում. Գեներալ Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
712 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը