211652_close_icon

«Բորուսիա»-ի երկրպագուները աներևակայելի են. Հումմելս

views-count1523 դիտում article-date 13:47 09-04-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հումմելսը «Ռեալ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին: « Մեր երկրպագուները ինձ միշտ տպավորում են: Նրանց աջակցությունը աներևակայելի է: Առաջին խաղակեսում այնպիսի աղմուկ էր, որ մենք չեինք կարողանում միմյանց լսել խաղադաշտում: Կարծում եմ, այս խաղը երկար կհիշվի: Մենք կարողացանք, գրեթե անհնարինը անել: Մեզ մի փոքր չբավականեցրեց հրաշք գործելու համար»,-ասել է Հումմելսը:

Նմանատիպ նյութեր