Շքեղ Mercedes-Benz S500` Brabus-ից. ֆոտոշարք
Գերմանական Brabus ընկերությունը ներկայացրել է շքեղ դասի լիցքավորված Mercedes-Benz S500 սեդանը, որն համալրվել է B50 թյունինգային փաթեթով:
Այս ավտոմեքենան համարվում է ներկայացուցչական դասի ավելի մատչելի տարբերակը, չնայած այն հանգամանքին, որ արտաքինից տարբերությունը S-Class թոփ մոդելների հետ նվազագույն է:
Սեդանը հագեցած է ավելի հզոր շարժիչով, քան սերիական արտադության մոդելները:
4,7լ ծավալով V8 թվին տուրբո շարժիչը Brabus-ի մասնագետների կողմից հզորացվել է 455-ից 540 ձիաուժ:
Թարմացումների արդյունքում մեքենան նոր` ավելի սպորտային տեսք է ձեռք բերել, նոր աէրոդինամիկ ցածր կախոց, նոր բամպեր:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: