Բացառիկ Mercedes S500` Brabus-ից. ֆոտոշարք
Այն ավտոսիրահարների համար, ովքեր ցանկանում են շատ հզոր ավտոմեքենա ունենալ և միաժամանակ` գեղեցիկ, գերմանական Brabus ընկերությունը ներկայացրել է թյունինգապատ Mercedes S500 4MATIC կուպեն, որի արժեքը կազմում է 178 հազար եվրո:
Դիզայնի տեսանկյունից լիցքավորված այս տարբերակը նման է Brabus 850-ին` հիմնված S63 AMG 4MATIC մոդելի վրա:
Թարմացումների արդյունքում մեքենան ավելի ագրեսիվ տեսք է ձեռք բերել: Կուպեի սրահը չնչին թարմացումների է ենթարկվել, քանի որ սերիական արտադրության տարբերակը առանց այդ էլ բավականին շքեղ է:
Mercedes S500 4MATIC կուպեի 4,7 լ ծավալով V8 շարժիչը 455 ձիաուժ է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 4,6 վայրկյանում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: