Շքեղ սրահով Mercedes-Benz ML63 AMG` Brabus-ից
Գերմանական Brabus ընկերությունը ներկայացրել է հերթական նոր նախագիծը: Այս անգամ ընկերության թյուներները լիցքավորել են Mercedes-Benz ML63 AMG ամենագնացը, որը Brabus 700 անվանումն է ստացել:
Նորացված ավտոմեքենան տարբերվում է նոր արտաքին դիզայնով, հզորացված արգելակային համակարգով, նոր` 23 դյույմանոց անվասկավառակներով և ավելի վառ ինտերիերով:
5.5 լ ծավալով V8 շարժիչը հզորացվել է մինչև 700 ձիաուժ, ինչը հնարավորություն կտա ամենագնացին 100 կմ/ժ արագության հասնել 4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը զարգացնել մինչև 300 կմ /ժ-ի:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: