7959 դիտում
23:18 25-04-2014
Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով BMW X5-ը, Opel-ը և Ford-ը. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Խաչատուր Սաֆարյանի վարած BMW X5 մակնիշի 10 ՈL 100 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AD 907 համարանիշի ավտոմեքենաները, իսկ Opel-ն էլ բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի 35 DD 535 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11582 դիտում
23:37 13-04-2014
Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին
48034 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ