989 դիտում
21:05 25-04-2014
Ցնորքից ու նախապաշարմունքից այն կողմ
Դրախտից արտաքսվելուց հետո մարդն անընդհատ ձգտել է կատարելագործել աշխարհը, երազել ու իրականացրել երազանքները: Առաջին հայացքից հնարավոր չի տարբերել, թե որ երազանքը կիրականանա, որը՝ ոչ: Եվ այդ հարցում նշանակություն չունի երազանքի ռացիոնալ լինել-չլինելը:
Երազանքի ռացիոնալ լինելու պահանջն ընդհանրապես վերացական է: Երազանքն ինքնին ռացիոնալի տիրույթում չէ: Եթե երազանքը փորձում են տեղավորել բանական տիրույթում, ապա այն դադարում է երազանք լինելուց և վերածվում է ծրագրի՝ իր կատարման հստակ մեխանիզմներով: Ծրագիրն իրականացնելով իրականանում է երազանքը: Սա կոչվում է երազանքի իրականացման մեխանիկական ուղի:
Երազանքը կարող է իրականանալ պատահականորեն, ակամա, հրաշքով: Այդ ժամանակ երազանքի կրողը նման է ճանապարհին կանգնածին, որին անակնկալ մոտենում է իրականցած երազանքը: Այստեղ կարևոր է, որ երազողն այդ պահին ճանաչի իր երազանքի առարկայացած տեսքը, քանի որ չի տեսել նրան իրականում:
Երազանքի իրականացման համար, անկախ իրականացման ուղուց, պարտադիր պայման է նրան հավատարիմ մնալը: Ոչ մի փորձություն չի կարող կասկած ներշնչել, ոչինչ չի կարող հետ պահել երազանքն իրականացած տեսնելու մտքից: Այլ կերպ ասած, հարկավոր է հավատարիմ մնալ երազանքին և հավատալ, որ այն մի օր ինչ-որ կերպ կիրականանա:
Սակայն երազելն ունի նաև վատ դրսևորումներ: Երազողը ընկնելով իր երազանքի հետևից հնարավոր է կտրվի իրականությունից: Այդ ժամանակ դժվարանում է նրա հետ շփումը: Նա չի ընդունում իրողությունները և աշխարհը պատկերացնում է իր երազանքի մեկնակետից, որն իրական չէ և այդպիսով հասկանալի չէ:
Իրականությունից կտրված երազողը երբեմն ընկնում է դեպրեսիայի մեջ կամ դառնում ագրեսիվ: Դեպրեսիայի մեջ ընկնելով նա պարփակվում է իր անկյունում և մերժում իրականության մեջ ապրողին: Իսկ ագրեսիվ վարք դրսևորողը փորձում է ձևափոխել աշխարհը և այն դարձնել այնպիսին, որ համապատասխանի իր երազանքներին: Երկու դեպքում էլ երազողը տուժում է: Մի դեպքում խանգարվում է երազողի հոգեվիճակը, իսկ մյուս դեպքում նրա արարքները դատապարտվում են հանրության մեծ մասի կողմից:
Ամեն դեպքում երազելը դրական երևույթ է և բնորոշ է հոգեպես առողջ մարդկանց: Իսկ հոգեկան հիվանդության ժամանակ, մասնավորապես՝ շիզոֆրենիայի 3-րդ փուլում հիվանդի մոտ ի հայտ են գալիս տեսողական և լսողական զգայախաբություններ: Հիվանդը տեսնում է պատկերներ, մարդկանց, տեսարաններ, որոնք իրականում չկան, կամ լսում ձայներ, որոնք չեն հնչում: Սա երազանքի հետ կապ չունի, սա ցնորք է:
Երազանքի հակառակ անառողջ երևույթ է նաև նախապաշարմունքը, որը ենթադրում է կանխակալ տրամադրվածություն և չհիմնավորված կապվածություններ: Երևակայություն չունեցողները և հարմարվողականներն այս անառողջ երևույթներով բնորոշում են երազողին, այդպիսով փորձում հետ պահել երազողին իր երազանքից, ասելով, թե ցնորամիտ է կամ նախապաշարմունք ունի: Այնինչ երազանքը գտնվում է ցնորքից և նախապաշարմունքից այն կողմ:
[b]
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
3001 դիտում
20:13 24-01-2017
Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս
38341 դիտում
18:22 05-06-2022
Սադրիչ էին ուղարկել, մեր միջից ոստիկանների կողմ բան նետեց, հետո վազեց, գնաց իրենց կողմ․ ակտիվիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 24TV
Այս բաժնից
685 դիտում
22:38 27-11-2024
Անդամ երկրների ղեկավարներն են որոշել ԵԱՏՄ հերթական նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ խոսնակ
1048 դիտում
22:02 27-11-2024
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ
760 դիտում
21:21 27-11-2024
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն