211652_close_icon

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 131-ի, Նյու Ջերսիում արտակարգ դրություն է հայտարարվել

views-count574 դիտում article-date 19:34 15-07-2025
ԱՄՆ Տեխասի նահանգում առնվազն 131 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, գետերի վարարումը կշարունակվի հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները։

«Ես պետք է նաև տեղեկացնեմ ձեզ, որ եղանակային պայմանների պատճառով այսօր և վաղը (գետերի վարարումը) կշարունակվի, և ավելի վաղ չտուժած շրջանները կբախվեն դժվարությունների», – հավելել է նա: 

Էբոթը նշել է, որ դեռ 97 մարդ անհետ կորած է: Տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են նաև Նյու Ջերսիի նահանգում, ինչի պատճառով նահանգապետ Ֆիլ Մերֆին հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ, ասվում է Նյու Ջերսիի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել ամբողջ նահանգում վարարումների և սաստիկ ամպրոպների պատճառով», – նշել է նահանգապետը: 

Մերֆին Նյու Ջերսիի բնակիչներին կոչ է արել զգույշ լինել և դուրս չգալ ճանապարհներ առանց հույժ անհրաժեշտության:Ինչպես հաղորդում է ABC News-ը, հեղեղումներից տուժել է նաև հարևան Նյու Յորքի նահանգը, որտեղ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհները, ինչը լրջորեն ազդել է հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա: 

Նմանատիպ նյութեր