14838 դիտում
18:16 24-04-2014
Վրաերթ-վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է , բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Volkswagen Golf մակնիշի 34 SM 286 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը, ով հաշմանդամ էր, հարվածից մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է:
Քիչ առաջ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության ծառայության թիվ 22 բրիգադը առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերեցին վարորդին, որից հետո տեղափոխեցին Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթը կատարելուց հետո ավտոմեքենան բախվել է ծառին:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում հաճախակի են լինում վթար-վրաերթեր, ու եթե պատկան մարմինները իենց ուղեղներին մի փոքր զոռ տան, ապա նշված ճանապարհին դեպքերը չկրկնվելու համար միակ հարցի լուծումը ճանապարհը, կամ սարքել միակողմանի, կամ՝ արագաչափ սարք տեղադրեն:
Ոստիկանները ավտոմեքենայում հայտնաբերել են Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ 23-ամյա Վահան Ներսիսյանի վարորդական իրավունքի վկայականն ու նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և հավանաբար վարորդը հենց Վ. Ներսիսյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15634 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35897 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց