211652_close_icon
views-count47998 դիտում article-date 20:32 25-05-2022

Արաբկիրի ոստիկանները օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են Երևանում կրկնակի վրաերթի ենթարկած, դեպքի վայրից հեռացած վարորդին. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

​[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 16-ին Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Շահբազյանը Կիևյան փողոցի 13 հասցեի մոտ Վ. Կոմիսսարովի կողմից վրաերթի ենթարկած, Կոտայքի մարզի բնակիչ, 76-ամյա Սեդրակ Միքայելյանին կրկնակի վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից հեռացել:

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Շահբազյանին և նրա  կողմից վարած Toyota մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Ա. Շահբազյանը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանստպորտային հանցագործությունների բաժին:

Որոշ ժամանակ անց ավտոմեքենան ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 16-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի, այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։ 

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արման Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանը, պարեկներ Արման Սիրեյանն ու Անահիտ Ասատրյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային մասնագետներ Սերգեյ Քոչարյանն ու Յուրի Քոչարյանը։ 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի և ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննաչական խումբ, խմբի ղեկավար նշանակված Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր