Մոլորակի ամենաշքեղ և հզոր S դասի սեդանը. նոր տեսանյութ` Brabus-ից
Օրերս Brabus ընկերությունը ներկայացրել է 2014 Brabus iBusiness լիցքավորված մոդելի մասին պաշտոնական տեսանյութը, որն համարվում է աշխարհի ամենահզոր և շքեղ S դասի սեդանը:
Մեքենայի 6,0լ ծավալով բիտուրբո շարժիչը 850 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության սեդանը հասնում է ընդամենը 3,5 վայրկյանում:
Սեդանի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է կազմում, իսկ շքեղ սրահը հագեցած է iPad mini, Mac mini, iPod touch և Apple TV սարքավորումներով:
100 կմ ճանապարհին մեքենան ծախսում է միջինը 10,3լ վառելիք:
Ներկայացնում ենք նոր տեսանյութը: