Մոլորակի ամենաշքեղ և հզոր S դասի սեդանը` Brabus-ից. տեսանյութ
Եվրոպական միջազգային ավտոշոուներից մեկի շրջանակում հայտնի գերմանական Brabus ընկերությունը ցուցադրել է 2014 Brabus iBusiness լիցքավորված մոդելը, որն, ըստ ընկերության, համարվում է աշխարհի ամենահզոր և շքեղ S դասի սեդանը:
6,0լ ծավալով բիտուրբո շարժիչը 850 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության սեդանը հասնում է ընդամենը 3,5 վայրկյանում:
Սեդանի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է կազմում:
Ներկայացնում ենք տեսանյութը: