Հարավային Կորեայում խորտակված լաստանավի զոհերի թիվն ավելացել է
Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակված «Sewol» լաստանավի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 33֊ի։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։
Նշենք, որ ավելի վաղ փրկարարներ ջրից հանել էին նավում գտնված 32 մարդու դի։ 250 ուղևորների ճակատագիրը դեռ անհայտ է մնում։
Sewol կոչվող լաստանավը ափից մոտ 470 ուղևոր է վերցրել, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների։ Այն ուղևորվում էր Կորեական թերակղզուց 100 կմ դեպի հարավ գտնվող Չոջու կղզի։