Հարավային Կորեայում խորտակված լաստանավի զոհերի թիվն արդեն 104 է
Հարավային Կորեայի ափերին խորտակված «Սևոլ» նավի զոհերի թիվը հասել է 104֊ի, ևս 198֊ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Նավի խորտակման պատճառները մինչ այժմ անհայտ են։ Լաստանավը կողաշրջվել և խորտակվել է 2 ժամվա ընթացքում։
Անձնակազմի 7 անդամներ ձերբակալվել են։ Ջինդո կղզում գտնվող BBC֊ի թղթակիցը հայտնում է, որ նավի կմախքը ջրից դուրս կբերվի հինգշաբթի՝ ապրիլի 24֊ին։