Շառլ Ազնավուրը Երևանում համերգ է տալու
Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին Երևանում հանդես է գալու մենահամերգով: Այս մասին նշված է երգչի պաշտոնական [url=http://www.charlesaznavour.com/en/blog]կայքում[/url]:
Հենց այդ օրը, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստան է ժամանելու նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացի երևանյան համերգից, նշանավոր երգիչը համերգային ծրագրերով հանդես է գալու նաև Բեռլինում, Լոնդոնում, Հռոմում, Բարսելոնայում, Ֆրանկֆուրտում, Լոդզում և Անտվերպեում: