211652_close_icon
views-count2296 դիտում article-date 16:08 17-03-2014

Շառլ ազնավուրը համերգ է տվել Իսրայելում

Մարտի 15-ին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգով հանդես է եկել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Նոկիա» սրահում: Մայիսին նա կդառնա 90 տարեկան: Ազնավուրը 1 տարի առաջ նույն համերգասրահում արդեն հանդես էր եկել մենահամերգով և հենց այն ժամանակ էլ հանդիսականներին խոստացել, որ կվերադառնա: Մարտի 14-ի երեկոյան նա ներկա է գտնվել Իսրայելում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տանը կազմակերպված ընթրիքին: Ընթրիքին հրավիրված են եղել նաև իսրայելցի հայտնի երաժիշտներ: Համերգից առաջ տված մամլո ասուլիսում շանսոնյեն ասել է. «Մենք՝ հայերս և հրեաները, այնքան ողբերգություն ենք ապրել, որ եթե մեր ազգերը չսիրեին կյանքը, մենք վաղուց վերացած կլինենինք»: Նա նաև ներկաներին հիշեցրել է, որ իր ընտանիքում կան և կաթոլիկներ, և բողոքականներ, և հրեաներ ու մահմեդականներ: Այդ իսկ պատճառով վստահ է, որ մարդիկ կարող են խաղաղ ապրել այս աշխարհում` անկախ կրոնական ու քաղաքական հայացքներից:

Նմանատիպ նյութեր