211652_close_icon
views-count20425 դիտում article-date 19:21 22-04-2014

Մահացածի որդին, վրաերթի վայրում կանգնելով վիրավորի գլխավերևում, չգիտեր, որ նա իր հայրն է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ոստիկանության բաժնի աշխատակիցները պարզել են երեկ՝ ապրիլի 21-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Խաչատրյան 2-րդ տան բնակիչ, 76-ամյա Վազգեն Ասատրյանն էր, ով վրաերթից հետո հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ի դեպ, երբ շտապօգնության բրիգադները ժամանել են վրաերթի վայր, վիրավորը գետնին ընկած է եղել, որտեղ հավաքված են եղել նաև մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ մահացածի որդին, ով չէր իմացել, որ վիրավորը, ում շտապօգնության մեքենան տեղափոխեց, եղել է իր հայրը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/11725/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 21-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում` Volkswagen ավտոսերվիսի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ, Արմենիա բժշկական կենտրոնի ճանապարհին մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Տեղում է8 նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր