44745 դիտում
19:49 04-07-2020
Պարզվել է երեկ Երևանում` «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը. նրանք ամուսիններ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ` հուլիսի 3-ին, Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Բակունցի 2-րց նրբանցքի բնակիչ, 41-ամյա Արթուր Շադինյանն էր, իսկ վիրավորը նույն հասցեի բնակիչ, Սյուզաննա Հ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը վիրավորի ամուսինն էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարզվել է, որ վարորդ Ա. Ավետիսյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/03/1158885/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 3-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Գագիկ Սերոբյանը և տեսուչ Ղուկաս Սարգսյանը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության. պարզվել էր, որ նա եղել էր սթափ: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)