84446 դիտում
21:21 23-03-2019
Կրակոցներ Սպիտակի Շենավան գյուղում. վիրավորվել են գյուղապետի պաշտոնակատարի հայրն ու որդին և նախկին գյուղապետի որդին. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետը և դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լուռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից:
Այս պահին գյուղ են ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլ նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզիչ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի և Սպիտակի քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Սպիտակի հիվանդանոցից վիրավորներից երկուսին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Սպիտակի ծառայողները՝ սանրելով տարածքը, դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ:
Ոստիկանները հայտնաբերել են նաև որսորդական հրացանից արձակված գործարանային արտադրության պարկուճներ, ինչպես նաև՝ տարբեր հատվածներում արնանման հետքեր:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վիրավորներն են՝ նույն գյուղի բնակիչներ, 22-ամյա Արմեն Դունամալյանը, 53-ամյա Հայկ Դունամալյանը և 31-ամյա Իշխան Դունամալյանը»:
Գ. Շամշյանի տեղեկություներով, Իշխանը Շենավան գյուղի նախկին գյուղապետի տղան է, իսկ Հ. Դունամալյանը ներկայիս գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Դունամալյանի հայրն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
35507 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց