211652_close_icon
views-count1342 դիտում article-date 17:44 22-04-2014

Հալեպում կատաղի մարտեր են ընթանում

Սիրիայի Հալեպ քաղաքի վրա հարձակումները սկսվեցին մարտի վերջին՝ անմիջապես Լաթաքիայում Քեսաբի դեմ գրոհումից հետո։ Կատաղի մարտերը պարբերաբար սրանում են, իսկ գագաթնակետը՝ Զահրայի դեմ մղվող մարտն էր։ Ապստամբները գրոհել են նաև Հալեպ֊Դամասկոս մայրուղում գտնվող ռազմական ակադեմիան։ Մարտեր են ընթանում Ռամուսեհում՝ դեպի Հալեպի արևմտյան տարածք Ասադի բանակի զենքի մատակարարմանը խոչընդոտելու նպատակով։ Իսլամիստական Ճակատը հայտարարել է, որ Ռամուսեհ թաղամասն ամբողջությամբ իրենց ենթակայության տակ է գտնվում։ Այդ տվյալը սիրիական պետական ԶԼՄ֊ների կողմից հերքվել է։ Ըստ հաղորդման՝ ապստամբները շրջափակել են դեպի Հալեպի արևմտյան մաս տանող առնվազն մի քանի ճանապարհ։ Նրանք միաժամանակ արևելքից շարժվում են դեպի Միդան և Հին քաղաք։

Նմանատիպ նյութեր