211652_close_icon

Գողություն` վերամբարձ կռունկով

views-count1354 դիտում article-date 12:23 22-04-2014
Ապրիլի 17-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել մի հողամասից մետաղյա կոնստրուկցիաներ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աշոտ Ա.-ին: Պարզվել է, որ նա վերամբարձ կռունկով մետաղյա կոնստրուկցիաները բարձել է Ռոմիկ Ե.-ին պատկանող «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Վեդու թիվ 1 ջրակայան: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր