211652_close_icon
views-count29683 դիտում article-date 20:04 04-11-2016

Արտակարգ դեպք Բերդիկ գյուղում. գյուղացիներն ու փրկարարները վերամբարձ կռունկով 5մ խորությամբ հորի միջից դուրս են բերել Ծաղիկ կովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդիկ գյուղի թիվ 15 տան մոտ խոշոր եղջերավոր անասունն ընկել է հորի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժետ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է ժամանել թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը, որտեղ փրկարարները գյուղացիների հետ ավտոկռունկի օգնությամբ 5 մ խորության միջից անվտանգ դուրս են բերել գյուղի բնակիչ Վանիկ Հովհաննիսյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունին՝ Ծաղիկ կովին: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռազմիկ Դավթյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր