211652_close_icon
views-count2375 դիտում article-date 00:34 22-04-2014

«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2006/2007 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: [b]Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն[/b] Խմբային փուլ [url=https://shamshyan.com/hy/article/10940/]«Ռեալ» - «Բավարիա»`2:4[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11187/]«Բավարիա» - «Ռեալ»`4:1[/url] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Ռեալ» - «Բավարիա»` 0:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 [/url] [b]Չեմպիոնների լիգա. 2001/2002 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] 1/4 եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11560/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11560/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2003/2004 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] 1/8 եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11633/]«Բավարիա» - «Ռեալ»`1:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11633/]«Ռեալ» - «Բավարիա»`1:0[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2006/2007 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] «Բավարիա»-ի և «Ռեալ»-ի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ երեք տարի անց: Վիճակահանության արդյունքում թիմերը կրկին միմյանց առճակատման դուրս եկան 1/8 եզրափակիչում: Առաջին խաղը կայացավ Մադրիդում: Մինչև 88-րդ րոպեն «Արքայական ակումբը» առջևում էր իր համար հարմարավետ` 3:1 հաշվով, սակայն 88-րդ րոպեին Մարկ վան Բոմելի դիպուկ հարվածից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ և պատասխան խաղից առաջ դիմակայության ինտրիգը կրկին վերականգնվեց: Պատասխան հանդիպման մեկնարկը «սառը ցնցուղ» եղավ «Ռեալ»-ի համար, քանի որ արդեն 10-րդ վայրկյանին Ռոյ Մակայը ոչ միայն առաջ մղեց իր թիմին, այլև դարձավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի պատմության ամենաարագ գոլի հեղինակը: Բուռն մեկնարկից հետո «Ռեալ»-ը երկրար ժամանակ չէր կարողանում դուրս գալ շոկային իրավիճակից: Առաջին խաղակեսում մյունխենցիները դարպասը գրավելու, ևս մի քանի հիանալի հնարավորություն ստացան,սակայն դրանք չկարողացան արդյունավետ եզրափակել: Այդուհանդերձ «Բավարիա»-ն երկրորդ խաղակեսում կարողացավ երկրորդ գոլը ուղարկել Կասիլիյասի դարպասը, որից հետո «Ռեալ»-ը արթնացավ և առաջ նետվեց փրկելու իրավիճակը: Խաղավարտից 7 րոպե առաջ վան Նիստելռոյը 11 մետրոնցից կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մինչ այն իրացնելը վիճաբանության հետևանքով վան Բոմելը և Ալու Դիարան հեռացվեցին խաղադաշտից: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բավարիա»-ն կարողացավ հետ մղել «Ռեալ»-ի գրոհների տեղատարափը և գործը հասցրեց իր տրամաբանական ավարտին: Մրցակից հարկի տակ խփած գոլի շնորհիվ «Բավարիա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ: Հատկանշական է, որ նորակառույց «Ալիանց արենա» մարզադաշտում առաջին անգամ կայացած «Ռեալ» - «Բավարիա» մրցավեճը հիաշատակվեց մյունխենցիների գեղեցիկ հաղթանակով: 1/8 եզրափակիչ. առաջին խաղ 20.02.2007 [b]«Ռեալ» - «Բավարիա»`3:2 [/b] «Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ Գոլ` Ռաուլ 10', 28', վան Նիստելռոյ 34' – Լուսիո 23', վան Բոմմել 88' «Ռեալ Մադրիդ»: Կասիլյաս – Տորես, Ֆ.Կանավարո, Հելգուերա, Ռ. Կառլոս (Ռ. Բրավո 59’) – Բեքհեմ, Գագո, Գուտի – Իգուաին (Ռոբինյո 53'), վան Նիստելռոյ, Ռաուլ «Բավարիա»: Կահն – Լահմ, Լուսիո, վան Բույտեն, Սանյոլ – վան Բոմմել, Դեմիչելիս (Սալիհամիջիչ 46'), Հարգրիվզ, Շվայնշատյգեր (Շոլ 79’) – Պոդոլսկի (Պիսարո 61), Մակայ 1/8 եզրափակիչ. պատասխան խաղ 08.03.2007 [b]«Բավարիա» - «Ռեալ»`2:1 [/b] «Ալիանց Արենա». Մյունխեն Գոլ` Մակայ 1', Լուսիո 66' – վան Նիստելռոյ 83 (11մ) «Բավարիա»: Կահն – Լահմ, Լուսիո, վան Բույտեն, Սանյոլ (Գյորլիտց 85’), Սալիհամիջիչ, Հարգրիվզ, վան Բոմմել, Շվայնշտայգեր – Պոդոլսկի (Դեմիչելիս 88'), Մակայ, (Պիսարո 69') «Ռեալ Մադրիդ»: Կասիլյաս – տորես, Ռամոս, Հելգուերա, Ռ.Կառլոս – Էմերսոն (Գուտի 32’), Գագո (Ռոբինյո 75'), Մ. Դիարա – Իգուաին (Կասանո 46'), վան Նիստելռոյ, Ռաուլ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր