211652_close_icon
views-count2802 դիտում article-date 00:38 15-04-2014

«Ռեալ» - «Բավարիա» դիմակայության հետքերով. ՉԼ 1999/2000 մրցաշրջանի խմբային փուլ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը եվրոպական մրցասպարեզում միմյանց համար եղել են, կան ու շարունակում են հանդիսանալ մեծ խոչընդոտ: Թիմերի վերջին դիմակայությունը կայացել է Չեմպիոնների լիգայի 2011-2012 խաղարկության կիսաեզրափակիչում և այն ավարտվել է մյունխենյան ակումբի դրամատիկ հաղթանակով: «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում ընդհանուր հաշվով հանդիպել են 20 անգամ, որից 11-ը ավարտվել է գերմանացիների հաղթանակով` 7-ը իսպանացիների, իսկ 2 դեպքում կնքվել է խաղաղ դաշինք: Հատկապես թիմերը սկսեցին ավելի հաճախ հանդիպել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի նորագույն ժամանակաշրջանում: Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում թիմերը հանդիպել են 14 անգամ, որից 8 հաղթանակ տարել է «Բավարիա»-ն, 5 դեպքում հաջողությունը ուղեկցել է «Ռեալ»-ին և մեկ դեպքում թիմերը բաժանվել են խաղաղությամբ: «Ռեալ» - «Բավարիա» դիմակայության մեկնարկին մնացել է մոտ մեկ շաբաթ, որի ընթացքում Ձեզ հետ միասին կվերհիշենք, այս մեծագույն ակումբների միջև կայացած հիշարժան հանդիպումները: Ֆուտբոլասերների հիշողության մեջ վառ են մնացել հատկապես ՉԼ 1999/2000 թթ մրցաշրջանի «Բավարիա»-«Ռեալ» չորս պատմական դիմակայությունները, երբ թիմերը նախ հանդիպեցին երկրորդ խմբային փուլում, այնուհետև կիսազրափակիչում: [b]Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն[/b] 2-րդ խմբային փուլ. առաջին խաղ C խումբ [b]«Ռեալ» - «Բավարիա»`2:4[/b] «Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ Գոլեր`Մորիենտես 25, Ռաուլ 48’ - Շոլ 21’, Էֆֆենբերգ 24’, Ֆինկ 39’, Պաուլո Սերժիո 67’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր