211652_close_icon
views-count2409 դիտում article-date 00:20 20-04-2014

«Բավարիա» - «Ռեալ». ՉԼ 2001/2002 մրցաշրջանի 1/4 եզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: [b]Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն[/b] Խմբային փուլ [url=https://shamshyan.com/hy/article/10940/]«Ռեալ» - «Բավարիա»`2:4[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11187/]«Բավարիա» - «Ռեալ»`4:1[/url] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Ռեալ» - «Բավարիա»` 0:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 [/url] [b]Չեմպիոնների լիգա. 2001/2002 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] Անբաժան մրցակիցները հանդիպեցին նաև Չեմպիոնների լիգայի 2001/2002 մրցաշրջանի խաղարկությունում, բայց արդեն 1/4 եզրափակիչում: Երկու համառ մրցավեճերից հետո գործող գավաթակիր «Բավարիա»-ն ճանապարհը զիջեց ապագա չեմպիոն «Ռեալ»-ին: Առաջին խաղը կայացավ Մյունխենում: Խաղասկիզբը չափազանց անհաջող դասավորվեց «Բավարիա»-ի համար, քանի որ արդեն 10-րդ րոպեին Ժերեմի Նջիտապը առաջ մղեց մադրիդցիներին: Երկար ժամանակ Հիտցֆելդի թիմը չէր կարողանում գտնել «Ռեալ»-ի դարպասը տանող ճանապարհը: Որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այդքան տանտերերը մեծացնում էին ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ: 72-րդ րոպեին Էֆֆենբերգը չկարողացավ դիպուկ իրացնել 11 հարվածը, սակայն 6 րոպե անց «Բավարիա»-ի առաջատարը միևնույնն է գրավեց «Ռեալ»-ի դարպասը: Իրենց հաջողությունից ոգևորված մյունխենմցիները առաջ նետվեցին և 83-րդ րոպեին Կլաուդիո Պիսարոյի ջանքերով կամային հաղթանակ տարան: Պատասխան հանդիպումը վերածվեց իսկական ճակատամարտի, քանի որ այն նշանավորվեց տարբեր տեսակի ոչ մարզական դրսևորումներով և մրցավարական կոպիտ սխալներով: Հենց խաղակսզբից «Ռեալ»-ը ահռելի ճնշում սկսեց գործադրել հյուրերի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: «Բավարիա»-ին հաջողվեց տանտերերի գրոհները հետ մղել մինչև 69-րդ րոպեն, երբ Ռոբերտո Կառլոսի փոխանցումից հետո Իվան Հելգուերան վերջապես խփեց «Ռեալ»-ի համար այդքան անհրաժեշտ գոլը: Գնդակ բաց թողելուց հետո բավարացիները առաջ նետվեցին փրկելու իրավիճակը, սակայն 85-րդ րոպեին բաց թողեցին նաև երկրորդ գոլը: Գոլ, որը մրցավարները ոչ միայն չպետք է արձանագրեին, այլև խաղադաշտից պետք է հեռացնեին Ռաուլին, ով արմունկով միտումնավոր հարված հասցրեց Լինկեի դեմքին և գոլային փոխանցում կատարեց Գուտիին: Խաղավերջում լարվածությունը հասավ գագաթնակետին և Սալիհամիջիչը Սոլարի նկատմամբ կոպիտ խախտումից հետո հեռացվեց խաղադաշտից: Արդյունքում «Ռեալ»-ը հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: 1/4 եզրափակիչ. առաջին խաղ 02.04.2002 [b]«Բավարիա» - «Ռեալ»`2:1 [/b] «Օլիմպիոշտադիոն». Մյունխեն Գոլ` Էֆֆենբերգ 82', Պիսարո 88' – Ժերեմի 11' Չիրացրած 11մ` Էֆֆենբերգ 72' «Բավարիա»: Կահն- Ռ/Կովաչ, Սանյոլ (Սալիհամջիչ 63’), Կուֆֆուր, Լիզարազյու - Յերեմիս (Ն. Կովաչ 83'), Էֆֆենբերգ, Հարգրիվզ - Սերժիո (Պիսարո 63'), Էլբեր, Սանտա Կրուս «Ռեալ Մադրիդ»: Սեզար – Սալգադո, Հիերո, Պավոն, Ռ. Կառլոս – Ժերեմի (Կոնսյսաո 83’), Մակելելե, Հելգուերա – Սոլարի (Մակմանաման 76'), Զիդան – Ռաուլ 1/4 եզրափակիչ. պատասխան խաղ 10.04.2002 [b]«Ռեալ» - «Բավարիա»`2:0 [/b] «Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ Գոլ` Հելգուերա 69', Գուտի 85' «Ռեալ Մադրիդ»: Սեզար – Սալգադո, Հիերո, Հելգուերա, Կառլոս – Մակելելե, Սոլարի – Ֆիգու (Ժերեմի 90'), Զիդան – Մորյենտես (Գուտի 81’), Ռաուլ «Բավարիա»: Կահն – Կուֆֆուր (Պիսարո 75'), Լինկե, Ռ.Կովաչ, Լիզարազյու – Յերեմիս (Ֆինկ 84'), Էֆֆենբերգ, Հարգրիվզ, Սալիհամիջիչ – Էլբեր, Սանտա Կրուս
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր